Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:09
12.01.21
140

«Մոսկվա այցից առաջ ռուս բժիշկներ այցելել են Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանին»

Img default alt hy

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Մոսկվա այցից առաջ ռուս բժիշկներ են այցելել Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանին:

Պեսկովի խոսքով, բժիշկների մի խումբ էլ Բաքու՝ Ալիևին է այցելել: «Կոմերսանտ»-ի հետ զրույցում Պուտինի խոսնակը չի մանրամասնել, թե ինչ նպատակով էին բժիշկներն այցելել Երևան ու Բաքու, բայց հոդվածի հեղինակը եզրակացնում է, որ ռուս մասնագետները հազիվ թե վստահեին հայ և ադրբեջանցի բժիշկներին և անձամբ են կորոնավիրուսի ու հակամարմինների անալիզներ վերցրել Փաշինյանից ու Ալիևից:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի խոսնակը «Հայլուր»-ի հետ զրույցում կտրականապես հերքել էր այդ լուրը: «Ոչ մի օտարազգի բժիշկ վարչապետին չի հետազոտել»,- այցից երկու օր առաջ ասել էր Մանե Գևորգյանը: