Լրահոս
Սպորտ
21:10
28.12.22
93

Mundo Deportivo․ Մբապեն կարող է տեղափոխվել Բարսելոնա

Img default alt hy

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին ազգային Հումորի տոնի օրը հայտնում է իսպանական Mundo Deportivo կայքը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացի հարձակվողը դժգոհ է, որ ՊՍԺ-ն համաձայնել է երկարաձգել պայմանագիրը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Պատճառներից մեկն է նաև այն, որ Մեսսին չսաստեց Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին Աշխարհի առաջնության հաղթանակի պատվին շքերթում, երբ նա բերել էր Մբապեի պատկերով տիկնիկը։

Մբապեի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մեկ այլ պատճառ է հարձակվողի և Մադրիդի «Ռեալի» ղեկավարության կոնֆլիկտը, որտեղ ֆրանսիացին կարող էր տեղափոխվել նախորդ մրցաշրջանի վերջում, սակայն նախընտրեց երկարաձգել պայմանագիրը փարիզյան գրանդի հետ։ Նաև ինքը՝ Մբապեն, դեմ է Մադրիդ տեղափոխվելուն՝ կապված այն բանի հետ, որ այնտեղ խաղում է հարձակվող Կարիմ Բենզեման։

«Բարսելոնա» Մբապեն կարող է տեղափոխվել ՊՍԺ-ի հետ իր պայմանագրում առկա կետի համաձայն, ըստ որի՝ հարձակվողն իրավունք ունի իր կամքով հեռանալ ներկայիս ակումբից, եթե դրա համար հիմնավոր պատճառներ կան։

Աղբյուր  ArmSport.am