Լրահոս
Հասարակական
09:30
20.10.22
166

Մթության պատճառով քաղաքացին մոլորվել է

Img default alt hy

Հոկտեմբերի 19-ին, ժամը 20։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղից Կարմրաշեն գյուղ տանող ճանապարհին մթության պատճառով քաղաքացին մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները Մալիշկա գյուղի «Այդալիկ» կոչվող տարածքում հայտնաբերել են Մ. Մ․-ին (ծնված 2004 թ.)։