Լրահոս
Իրավական
16:35
01.06.22
158

Մուշի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի մարիխուանա են հայտնաբերել

Img default alt hy

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացել։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում մայիսի 26-ին Շիրակի գյուղերից մեկում հայտնաբերվել ու Մուշի բաժին է բերման ենթարկվել 58-ամյա մի տղամարդ։

Բացատրական աշխատանքի արդյունքում նա ոստիկաններին հայտնել է, որ իր տան խորդանոցում պահում է մարիխուանա: Խորդանոցի զննությամբ հայտնաբերվել է 230 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և ծխախոտի 83 դատարկ գլանակ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատրաստել է անցած տարի՝ վայրաճ կանեփի թփերից:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են։