Լրահոս
Սպորտ
14:40
03.12.22
98

Մունդիալ-2022. Նիդերլանդներ-ԱՄՆ խաղով կմեկնարկի փլեյ-օֆֆ փուլը

Img default alt hy

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղերը կկայանան դեկտեմբերի 3-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ին կկայանա երկու հանդիպում: Երևանի ժամանակով ժամը 19:00-ին կմեկնարկի Նիդերլանդներ-ԱՄՆ խաղը: Հանդիպումը կանցկացվի «Խալիֆա» միջազգային մարզադաշտում:

Երևանի ժամանակով ժամը 23:00-ին միմյանց դեմ կմրցեն Արգենտինայի և Ավստրալիայի հավաքականները: Այս հանդիպումն էլ կանցկացվի «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում:

Նիդերլանդներ-ԱՄՆ և Արգենտինա-Ավստրալիա դիմակայությունների հաղթողները ¼ եզրափակիչում կմրցեն միմյանց դեմ: