Լրահոս
Հասարակական
22:16
04.11.25
1 131

Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք

Img default alt hy

Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք, հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմից.

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ նոյեմբերի 6-ին, ժամը 18:00-ին Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Գևորգ Զորավարի բարեխոսությունը, մեր սիրելի Սրբազան հոր, Տեր հոր, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար»: