Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:15
19.05.23
161

Մոսկվայում ծխել են ու բանակցել. Միրզոյան-Լավրով-Բայրամով

Հայ-ադրբեջանական բանակցային նոր առաջընթացի մասին է հայտնում այս անգամ արդեն ռուսական կողմը: Հայաստանի ու Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկու կողմերի ըմբռնումների մոտեցման մասին է խոսել:

Ըստ Լավրովի՝ Միրզոյանն ու Բայրամովը հաստատել են, որ խաղաղության պայմանագրի հստակ կետերով չեն կարող առաջ շարժվել, քանի դեռ չեն լուծվել սահմանազատման և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերը, քանի դեռ ապահովված չէ անվտանգությունը Ղարաբաղում ու հայ-ադրբեջանական սահմանին: