Լրահոս
Տարածաշրջան
13:40
31.12.22
177

Մոսկվայի օդանավակայաններում 42 չվերթ է հետաձգվել, 61-ը՝ չեղարկվել

Img default alt hy

Tert.am-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո, շաբաթ առավոտյան վատ եղանակի պատճառով հետաձգվել է առնվազն 42 չվերթ, իսկ 61-ը՝ չեղարկվել։

Շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 10.51-ի դրությամբ Վնուկովոյում 14 չվերթ հետաձգվել է, հինգը չեղարկվել, Դոմոդեդովոյում 21 չվերթ հետաձգվել է, մեկը՝ չեղարկվել։ Շերեմետևոյում յոթ չվերթ հետաձգվել է, 55-ը՝ չեղարկվել։