Լրահոս
Իրավական
12:25
18.10.22
111

Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

Img default alt hy

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 17-ին Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Էրեբունու բաժին է տեղափոխվել 22-ամյա Էդմոն Տ.-ն, որը օգոստոսի 18-ից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի (Տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող պահանջները կամ կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) մեղադրանքով, հայտնում են ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ ստորագրություն: