Լրահոս
Միջազգային
13:14
28.04.25
224

Մոսկվան Կիևից ազդանշան է սպասում ուղիղ բանակցությունների համար․ Պեսկով

Img default alt hy

Մոսկվան ակնկալում է, որ Կիևը կցուցաբերի պատրաստակամություն՝ անմիջական երկխոսություն սկսելու հակամարտության շուրջ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուղիղ բանակցությունների պատրաստակամության ազդանշանը պետք է գա Կիևից, մինչդեռ Մոսկվան որևէ նման քայլ չի տեսնում»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ շարունակվում են նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու ԱՄՆ ջանքերը։

Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը՝ սկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը՝ առանց նախապայմանների։