Լրահոս
Քաղաքական
20:10
14.10.22
159

Մոսկվան կարևորում է «խաղաղության պայմանագրի համաձայնեցումը». Միրզոյան-Լավրով-Բայրամով

Հնգամսյա դադարից հետո վերսկսվել են ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները: Այսօր Աստանայում Միրզոյան-Բայրամով հանդիպումը կազմակերպած Սերգեյ Լավրովը փակ քննարկումից առաջ որոշ փակագծեր է բացել: Ռուսական կողմը փորձում է հասկանալ, թե ինչպես է հնարավոր հասնել Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունների կետերի ամբողջական կատարմանը: