Լրահոս
Միջազգային
16:18
02.06.22
143

Մոսկվան չի հավատում Զելենսկիի խոստումներին

Մոսկվան չի հավատում Զելենսկիի այն խոստումներին, թե Վաշինգտոնից հեռահար հրթիռներ ստանալու դեպքում չի հարվածի Ռուսաստանին: «Անիմաստ է քննարկել նրա խոստումները»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Զելենսկիին վստահելու համար պետք է ունենալ նախադեպ: «Ցավոք, նման փորձ ընդհանրապես չկա»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը։