Լրահոս
Իրավական
13:45
14.11.22
116

Մոր և երեխաների դաժան սպանության կասկածանքով երկու տղամարդ ձերբակալվել է

Երկու տղամարդ է ձերբակալվել Պեմզաշենում 31-ամյա կնոջը, նրա 11 տարեկան դստերն ու 8-ամյա որդուն սպանելու կասկածանքով: Ոստիկանությունը շաբաթ երեկոյան նախ ձերբակալել է 32-ամյա մի տղամարդու, որ խոստովանել է մեղքը: Դրանից հետո որոնողական աշխատանքներ են սկսվել ևս մեկ անձի հայտնաբերելու ուղղությամբ:

Նրան գտել են կիրակի կեսօրին: Ըստ գյուղացիների՝ ձերբակալվածները ազգականներ են, ապրում են Պեմզաշենում: