Լրահոս
Միջազգային
17:07
26.10.22
78

Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնը հայտարարել է երկրի անվտանգության ռիսկերի մասին

Img default alt hy

Մոլդովայի անվտանգության համար ռիսկեր Է ստեղծում ոչ թե տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադրությունը, այլ երկրի իշխանությունների գործողությունները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարծում եմ, որ Մոլդովայի անվտանգության համար ռիսկեր կան: Դրանք պայմանավորված են ոչ այնքան այն բանով, թե ինչ Է տեղի ունենում տարածաշրջանում, թեև դա նույնպես շատ կարևոր Է և ռիսկեր Է ստեղծում Մոլդովայի համար: Անվտանգության ռիսկերն ավելի շատ բխում են գործող իշխանությունից, նրա հռչակագրերից և այն գործողություններից, որոնք տեղի են ունենում վերջին ամիսներին»,- հայտարարել Է Դոդոնը:

Նա պարզաբանել Է, որ վերջին ժամանակներս երկրի ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններ հակասում են նրա չեզոք կարգավիճակին:

«Սկսենք տարածաշրջանի այս կամ այն ուժերի աշխարհաքաղաքական աջակցության շուրջ հռչակագրերից. ցանկացած չեզոք պետություն, առավել ևս այսպիսի ռիսկերով, ավելի ուշադիր կլիներ, իշխանության ներկայացուցիչներն ավելի ուշադիր կլինեին այսպիսի հռչակագրերի և տարբեր հարթակներին մասնակցության կապակցությամբ»,-հավելել Է Դոդոնը, նշելով, որ իշխանությունները կրկին մտադիր են մասնակցել հակառուսական «Ղրիմյան հարթակին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: