Լրահոս
Տարածաշրջան
16:06
15.04.25
228

Միխեիլ Ղավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Img default alt hy

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։

Այցի ընթացքում Ղավելաշվիլին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի և խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։

Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն լրագրողներին հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն ու բարեկամն է, ուստի, շատ կարևոր է, որ Վրաստանի վեցերորդ նախագահի առաջին այցը տեղի է ունենում հենց Ադրբեջան։

«Կքննարկվեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությունը, երկրների միջև կարևոր տնտեսական նախագծերը, հատկապես կցանկանայի ընդգծել վերականգնվող էներգիայի հարցերը և մեր երկրների միջև իրականացվող մի շարք մեգանախագծեր»,- նշել է վրացի դիվանագետը։

Ղավելաշվիլիի այցն Ադրբեջան ավարտվելու է ապրիլի 16-ին։