Լրահոս
Քաղաքական
17:05
01.06.22
236

Միշելի հայտարարության յուրաքանչյուր բառ քննարկվել ու համաձայնեցվել է Փաշինյանի ու Ալիևի հետ. Ղազինյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.

«Կրկին անգամ վերահաստատում եմ, որ մայիսի 22-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում էր ալիև-փաշինյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հակահայկական բոլոր կետերին փաշինյանը տվել է իր համաձայնությունն ինչպես այդ հանդիպման ընթացքում, այնպես էլ իր հանրային ելույթներում:

Այդ հայտարարության յուրաքանչյուր բառն ու միտքը քննարկվել ու համաձայնեցվել է փաշինյանի ու ալիևի հետ:

Եվրոպական խորհրդի մամուլի գրասենյակի կողմից այսօր տարածած հայտարարությունը, որում փորձ է արվում սրբագրել մայիսի 22-ին Բրյուսելում ձեռք բերված հակահայկական պայմանավորվածությունները, հետևանք է Հայաստանում և Արցախում տեղի ունեցած անհամաձայնության ու բողոքի չընդհատվող հուժկու ակցիաների:

Մեր պայքարն արդար է, իսկ հաղթանակն անխուսափելի»։