Լրահոս
Քաղաքական
11:48
06.09.24
174

Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին

Img default alt hy

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում», - X-ի միկրոբլոգում նշել է Արարատ Միրզոյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Դմիտրի Կուլեբային տարիների կառուցողական համագործակցության համար։