Լրահոս
Քաղաքական
12:00
17.05.25
302

Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին՝ Կանադայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին՝ Կանադայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։

Այս մասին Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբոլոգում կատարած գրառման մեջ։

«Ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներս Անիտա Անանդին՝ Կանադայի նոր արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Քանի որ մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ հարաբերություններին, անհամբեր սպասում եմ համատեղ աշխատանքին՝ ամրապնդելու համար Հայաստան-Կանադա հետագա գործընկերությունը։ Մենք ամուր հիմքեր ունենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում»,-իր գրառման մեջ նշել է Հայաստանի ԱԳ նախարարը։