Լրահոս
Քաղաքական
10:57
03.02.23
80

ՄԻՊ թեկնածու դեռ չի առաջադրվել․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի վերաբերյալ երեկ մինչև ուշ երեկո նիստ չէին հրավիրել և թեկնածուի հարցը չէին քննարկել: Ավելին՝ ՔՊ-ական պատգամավորները գաղափար անգամ չունեին, թե իրենց խմբակցությունն ում է ներկայացնելու ՄԻՊ թեկնածուի պաշտոնում, մինչդեռ երեկ վերջնաժամկետն էր: Օրվա ավարտին պարզ դարձավ,որ իշխող ուժը թեկնածու չի ներկայացրել ԱԺ պատկան հանձնաժողովին:

Ի դեպ, թեկնածու չեն առաջադրել նաև ընդդիմադիր երկու խմբակցությունները: ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է՝ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել թեկնածուներ»: