Լրահոս
Իրավական
13:55
03.04.25
387

Դատապարտյալներին ծեծելու ահազանգի հիման վրա «Նուբարաշեն» է մեկնել ՄԻՊ արագ արձագանքման խումբ

Img default alt hy

Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել է նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։

Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ բարձրացված խնդիրների մանրամասներին տեղում ծանոթանալու, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը»,- ասվում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ: