Լրահոս
Հասարակական
17:26
30.05.22
481

Միջնամատը անպարտելիության ժեստ է․ Ալեն Սիմոնյանի մոր բացատրությունը

Img default alt hy

«Oragir.news»-ը գրել է․

«Ալեն Սիմոնյանի մայրը ոստիկանությանը պարզաբանել է, որ ցուցարարներին միջնամատ ցույց տալով՝ ինքը ցույց է տվել իր անպարտելիությունը:

Ըստ Սիմոնյանի մայրիկի` Մարիա Հովհաննիսյանի՝ միջնամատը անպարտելիության ժեստ է, ընդ որում` պատմական ժեստ: Այս մասին նա հայտնել է ոստիկանությանը տված իր բացատրության մեջ:

Ինչ վերաբերում է ցուցարարների վրա թքելու դրվագին, ապա Մարիա Հովհաննիսյանն ասել է, թե չի թքել, ուղղակի թքելու ձև է տվել: Ոստիկանությունը մերժել է Ալեն Սիմոնյանի դեմ քրգործ հարուցելու միջնորդությունը»: