Լրահոս
Հասարակական
19:37
05.05.22
1 135

Մի թուղթ կամ «բարաթ» ցույց տվեք, տեսնենք՝ որտե՞ղ է Ադրբեջանը գրել, որ ընդունել է ձեր 6 կետը․ Արմեն Աշոտյան

Img default alt hy

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո, ճեպազրույցում ասել է, որ Հայաստանն «իր 6 կետերով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում տրվի», որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Արմեն Գրիգորյանի վերոնշյալ հայտարարությանը:

«Ադրբեջանը խոսում է միայն իր ներկայացրած 5 կետերի մասին․ որտե՞ղ Ադրբեջանը չի մերժել։ Մի թուղթ կամ ձեր սիրած լեզվով ասած՝ «բարաթ» ցույց տվեք, տեսնեմ՝ որտե՞ղ է Ադրբեջանը գրել, որ ընդունել է ձեր 6 կետը: Նախ, ցույց տվեք, թե ի՞նչ է այդ 6 կետը, հետո ցույց տվեք՝ Ադրբեջանը ի՞նչ թուղթ է ձեզ տվել ի պատասխան:

Եթե այդ 6 կետն ընդունվել է՝ որպես լրացուցիչ օրակարգ, բա ինչո՞ւ միջազգային հանրությունը դրա մասին չի խոսում: Օրինակ՝ Լավրովի և Զախարովայի տարբեր հայտարարություններում ինչո՞ւ է հղում արվում ադրբեջանական առաջարկներին: Փաստորեն, մադրիդյան 3 սկզբունքները և 6 տարրերը դուք փոխարինում եք ինչ-որ անհասկանալի 5+6 բանաձևով»,- ասել է Արմեն Աշոտյանը։