Լրահոս
Տարածաշրջան
18:20
03.02.23
92

Մի շարք դիվանագիտական ծառայողներ հրավիրվել են Թուրքիայի ԱԳՆ

Img default alt hy

Ինչպես արդեն հայտնի է, Ստամբուլում գտնվող մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ փակվել են օրեր առաջ հնարավոր ահաբեկչական գործողությունների տեղի ունենալու պատճառաբանությամբ։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ի պատասխան այս ամենի՝ Թուրքիայի ԱԳՆ են կանչվել ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Անգլիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և Իտալիայի Անկարայում դեսպաններն ու ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է այն հանգամանքը, որ Թուրքիայում գտնվող դիվանագիտական ծառայողների անվտանգությունն ապահովվում է միջազգային համաձայնագրերով և նմանատիպ մոտեցումները ծառայում են ահաբեկչական կառույցների «խարդախ և գաղտնի» օրակարգերին։

Ավելի վաղ թուրք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց դժգոհությունն էին հայտնել եվրոպական մի շարք երկրների կողմից ընդունած վերոնշյալ որոշման վերաբերյալ: