Լրահոս
Հասարակական
22:52
26.04.22
661

«Մի մարդու կյանքը ոչինչ է ազգի բարօրության համեմատ». Սենոր Հասրաթյան

Img default alt hy

Կարծեմ, ռուս գրող Յուլիան Սեմյոնովի «Հրամայված է ողջ մնալ» գրքում է նկարագրված հետևյալ տեսարանը. 

«Մուսոլինին Հռոմի մերձակա փոքրիկ քաղաքներից մեկում ավտոմեքենա վարելիս վրաերթի է ենթարկում մի փոքրիկ տղայի, բայց չի կանգնում:

Ավելին՝ դիկտատորը, նկատելով կողքին աշխատանքի բերումով նստած ամերիկացի երիտասարդ լրագրողի սարսափահար դեմքը, արբեցած աշխույժով ասում է.

«Երբեք հետ մի նայեք և մոռացեք այն, ինչ տեսաք... Մի մարդու կյանքը ոչինչ է ազգի բարօրության համեմատ...», գրում է Պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը։

«Այս պատմությունը, թերևս, չհիշեի, եթե այսօր Երևանի Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում, ըստ շրջանառված տեղեկությունների, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի ավտոշարասյունը վրաերթի չենթարկեր հղի կնոջը, իսկ ապա՝ առանց կանգառի, շարունակեր ճանապարհը...

...Համընկնումները պատահական են, բայց՝ մտածելու տեղիք տվող...»։