Լրահոս
Քաղաքական
16:17
20.01.25
336

Մհեր Սահակյանի մանդատը տրամադրվեց Արմինե Խերանյանին

Img default alt hy

ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։

Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին։