Լրահոս
Քաղաքական
18:20
17.01.23
62

Մհեր Գրիգորյանը և Մաչեյ Չուրան քննարկել են Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը

Img default alt hy

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՆԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը: Մտքեր են փոխանակվել մասնավորապես Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերի ընթացքի շուրջ:

Փոխվարչապետը կարևորել է ԵՆԲ դերը վերոնշյալ ծրագրերի իրականացման գործում և ներկայացնել Կառավարության համար առաջնահերթ ուղղությունները, որոնց շուրջ հնարավոր է խորացնել Բանկի հետ հետագա համագործակցությունը:

Քննարկվել են այդ թվում նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող ծրագրերում Հայաստանի մասնակցության ու ԵՆԲ հետ համագործակցության հեռանկարները: