Լրահոս
Քաղաքական
21:50
07.11.22
170

«Մեզ սպիտակ թղթի անվան տակ սև թուղթ են բերում». ընդդիմությունը «բաց է խոսում» քաղաքացիների հետ

Նոյեմբերի 9-ին Երևանում մեծ քննարկում են անելու ընդդիմադիրները, քաղաքացիներին բացատրելու, թե ինչու պետք է փոխվի Հայաստանի անունից բանակցողը:

2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքացիներին Արցախի դեօկուպացիա խոստացած ՔՊ-ական իշխանությունը, ըստ ընդդիմության, հիմա հակառակ ճանապարհով է փորձում գնալ ու հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրով՝ Արցախն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին: