Լրահոս
Տնտեսական
23:44
17.11.22
157

Մետաղական հանքաքարի արդյունահանումն աճել է

Img default alt hy

2022-ի սեպտեմբերին մետաղական հանքաքարի արդյունահանումը աճել է 1.7%-ով՝ կազմելով 31 մլրդ 913 մլն դրամ։

Այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկագրերից։

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին 380 մլրդ 758 մլն դրամ են կազմել մետաղական հանքաքարի արդյունահանման ցուցանիշները. նախորդ ժամանակաշրջանի համեմատ նվազումը կազմել է 7․5%: