Լրահոս
Սպորտ
14:15
04.12.22
98

Մեսսին գերազանցել է աշխարհի առաջնության ռեկորդը

Img default alt hy

Մեսսին գերազանցում է աշխարհի առաջնության ռեկորդը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստի մցանակաների քանակով։

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցել է հանդիպման ամենաթանկարժեք խաղացողի Աշխարհի առաջնության ռեկորդը։ Այս մասին հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կայքը։

Ֆուտբոլիստը ճանաչվել է Ավստրալիայի հավաքականի դեմ հանդիպման լավագույն խաղացող։ Նա այս մրցանակին արժանանում է ութերորդ անգամ։ Սա լավագույն արդյունքն է 2002 թվականից ի վեր, երբ ներկայացվեց նման անվանակարգ։

Արգենտինայի հավաքականը երեկ ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչ խաղում  մրցել է Ավստրալիայի հետ և 2-1 հաշվով հաղթանակ է տարել։ Առաջին գոլը խփել է Մեսսին. Ընդհանուր առմամբ, նա կատարել է վեց հարված, որոնցից երկուսը եղել են թիրախում և կատարել 52 դիպուկ փոխանցում։ Հանդիպումն արգենտինացու համար 1000-րդն էր պրոֆեսիոնալ կարիերայում։