Լրահոս
Սպորտ
16:30
03.01.23
162

Մեսսին այսօր կվերադառնա Փարիզ

Img default alt hy

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո այսօր պատրաստվում է վերադառնալ իր ակումբ:

Այս մասին հայտնել է լրագրող Ադրիեն Գրենյեն։

Մեսսին այսօր կվերադառնա թիմի մարզաբազա՝ աստիճանաբար մարզավիճակին վերադառնալու համար: Լիոնելը կլինի ՊՍԺ-ի միակ ֆուտբոլիստը, ով այսօր կմարզվի, քանի որ մնացած խաղացողների համար հանգստյան օր է:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի վերջում Մեսսին ավարտում է պայմանագիրը Քրիստոֆ Գալտիերի թիմի հետ։ Տեղեկություններ կան, որ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրի պայմանները, որը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը: