Լրահոս
Սպորտ
18:10
31.12.22
390

Մեր ու Արսենալի միջև տարբերությունը մեծ չէ. Գվարդիոլա

Img default alt hy

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորող Լոնդոնի «Արսենալի» մասին իր կարծիքով։

«Չեմպիոն դառնալը դժվար է.  «Արսենալը» առայժմ փայլուն և մեզանից լավ է խաղում։ Նրանք վաղուց բարձունքներում չեն և ցանկանում են տեղ գրավել լավագույնների շարքում։ Բայց մեր կողմից էլ նպատակասլացություն եմ տեսնում։ Մենք մոտ ենք «Արսենալին». տարբերությունը 15 կամ 20 միավոր չէ։ Ես կնախընտրեի ավելի մոտ լինել, բայց դա այնքան էլ մեծ հեռավորություն չէ»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլան մեջբերում է BBC-ի խոսքերը։

«Արսենալը» 15 խաղում վաստակել է 40 միավոր և Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» (35) է։