Լրահոս
Հասարակական
14:43
31.05.22
218

Մեր բանակն իրականացնում է հերթապահություն պատսպարման համար անհրաժեշտ կառույցների բացակայությամբ. Րաֆֆի Ասլանյան

Img default alt hy

Երկու օր առաջ թշնամու դիպուկահարի կողմից ՀՀ ԶՈՒ շարքային զինծառայող Դավիթ Վարդանյանը սպանվել է այս վրանում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այո, մի զարմացեք, այսպիսի պայմաններում է մեր բանակն իրականացնում մարտական հերթապահությունը՝ ինժեներական, պատսպարման համար անհրաժեշտ կառույցների բացակայությամբ, թշնամու դիտարկման ներքո։

Հիշեցնեմ, որ ՀՀ ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումները միայն 2022 թվականի մայիս ամսին ստացել են 6 միլիարդ դրամ պարգևավճար»։