Լրահոս
Աշխարհ
11:10
01.06.22
184

Մեքսիկայում գիտնականները հայտնաբերել են մայաների առեղծվածային 1500-ամյա քաղաքը

Img default alt hy

Մեքսիկայի Յուկատան թերակղզու Մերիդայի մոտ գտնվող շինհրապարակում հայտնաբերվել են մայաների հին քաղաքի ավերակները՝ պալատներով, բուրգերով և հրապարակներով։ Ենթադրվում է, որ VI-IX  դարերում այստեղ ապրում էր մոտ 4 հազար մարդ։ Քաղաքը գիտնականներին հայտնի է որպես Քսիոլ, որը մայաների լեզվով նշանակում է «Մարդու ոգի», «News.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Mail-ը:

Ճարտարապետական ​​առումով քաղաքն ունի Պուուկ Մայա ոճի առանձնահատկություններ, որոնք տարածված էին Յուկատանի հարավում։

Մոտակայքում գիտնականները հայտնաբերել են մեծահասակների և երեխաների գերեզմաններ, որոնց թաղել են օբսիդիանի և կայծքարից պատրաստված գործիքներով, ծիսական ընծաներով և այլ գերեզմանային իրերով: Այստեղ հայտնաբերվել են նաև գործիքներ, որոնք օգտագործվել են քաղաքը կառուցելու համար։

Հնագետները Քսիոլի  գոյության մասին իմացել են 1980-ականներին, սակայն հետազոտական ​​աշխատանքները սկսվել են ընդամենը երեք տարի առաջ, և առաջին շենքերը հայտնաբերվել են անցյալ սեզոնի վերջում: