Լրահոս
Հասարակական
11:45
26.10.24
271

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել կամրջի շինաշխատանքների հատվածում

Img default alt hy

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 23:44-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի սկզբնամասում՝ կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Lada մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ս., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել կամրջի շինարարական աշխատանքներ իրականացվող հատվածում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։