Լրահոս
Հասարակական
22:06
16.11.22
146

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևանի բնակիչ Տ. Մ-ն իր վարած Renault մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տ. Մ-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» ԲԿ։