Լրահոս
Քաղաքական
14:50
20.05.23
175

Մենք պետք է վռնդենք մեր միջի թուրքին և տեր կանգնենք Արցախին. Աշոտ Մինասյան

Img default alt hy

Հինգ տարի առաջ իշխանության եկան մարդիկ, որոնց փորձեցին նսեմացնել մեր արժանապատվությունը, 26 տարի ես Արցախ եմ մտել որպես հաղթանակած հրամանատար, սակայն վերջին տարիներին ես ամեն օր եմ պարտվում: Այս մասին Կոռնիձորում հանրահավաքի ժամանակ ասաց Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Մենք իրավունք չունենք Արցախին թողնել մենակ, ոչ մեկ իրավունք չունի մեզ բաժանելու, մենք պետք է վռնդենք մեր միջի թուրքին և տեր կանգնենք Արցախին»,-ասաց նա: