Լրահոս
Հասարակական
21:30
24.04.25
205

Մենք պանիխիդաներից տուն չենք գնում. ցեղասպանություն տեսած արցախցիները՝ Ծիծեռնակաբերդում

 

Այսօր անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհում նաև 21-րդ դարում ցեղասպանություն վերապրածները՝ արցախահայությունը: 1,5 մլն-ի և 120 000-ի ցավը սրտում են Ծիծեռնակաբերդի աստիճանները բարձրանում մարդիկ, որ երկու տարի է՝ չեն կարողանում ծաղիկ դնել Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում: