Լրահոս
Քաղաքական
12:55
10.05.22
133

Մենք որևէ կասկած չունենք՝ «Դիմադրություն» շարժումն առաջ է գնալու․ Արթուր Վանեցյան

Img default alt hy

Մենք որևէ կասկած չունենք, որ հասնելու ենք հաջողության, իսկ այդ հաջողությունը բոլորինս է՝ Հայաստանինն է, Արցախինն է ու հայ ժողովրդինը, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ 

Վանեցյանի փոխանցմամբ՝ մարզերում քաղաքացիները վախեցած են, քանի որ սպառնում են ու ասում, որ աշխատանքից կազատեն։

«Ասում են՝ եթե տնտեսվարողներ եք, հարկային ստուգումներ կլինեն, կային բազում սադրիչներ, որոնք, ուղղակի խայտառակ պահվածք դրսևորելով, փորձեցին «հարամել» մեր հանդիպումները, բայց դա չհաջողվեց»,- մարզային այցելությունների մասին խոսելով՝ ասել է Վանեցյանը։