Լրահոս
Քաղաքական
15:35
18.03.25
654

Մենք մեր սահմանների տերն ենք․ Սրբուհի Գալյան

Img default alt hy

«Խաղաղությանը, խաղաղության պայմանագրին և խաղաղության գործընթացներին միտված հարաբերությունները չվտանգող սահմանադրության մասին է խոսքը»,- այսպես պատասխանեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի «տարածաշրջանային նշանակության Սահմանադրություն» ձևակերպումը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նոր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ չե՞ն լինելու, օրինակ՝ Արցախի հետ կապված:

Սրբուհի Գալյանն արձագանքեց․ «Մենք մեր սահմանների տերն ենք, և այդ սահմաններն արտացոլված են համապատասխան քարտեզներում»։