Լրահոս
Միջազգային
14:47
24.02.22
249

Մենք մեր հողը պաշտպանելու համար զենք ենք բաժանելու բոլոր ցանկացողներին․ Զելենսկի

Img default alt hy

Զելենսկին Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ։ Նշվում է նաև, որ պետությունը զենք է բաժանելու բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կարող են պաշտպանել Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայացած ճեպազրույցում, հաղորդում է «Укринформ»-ը։

«Մենք արդեն մեր հողը պաշտպանելու համար զենք ենք բաժանում և բաժանելու ենք բոլոր ցանկացողներին, բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են պաշտպանել մեր ինքնիշխանությունը։

Յուրաքանչյուր քաղաքացուց կախված է ուկրաինացի ժողովրդի ապագան։ Յուրաքանչյուր ոք, ով մարտական փորձ ունի և կարող է միանալ Ուկրաինայի պաշտպանությանը, պետք է անհապաղ ժամանի կոմպլեկտավորման համապատասխան կենտրոններ»,- ասել է պետության ղեկավարը։

Նա նշել է, որ Ներքին գործերի նախարարությունը երկրի պաշտպանության համար ներգրավում է իր վետերաններին։

«Հիմա աշխատելն էլ է պաշտպանություն այս բարդ պայմաններում։ Այդ պատճառով յուրաքանչյուր ձեռնարկությունից, յուրաքանչյուր ձեռնարկատիրոջից է կախված, թե ինչպիսին կլինի մեր ապագան»,- նշել է Զելենսկին։