Լրահոս
Հայաստան
13:25
23.02.22
411

Մենք չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ. ստորագրահավաք

Img default alt hy

«Ազատագրական Շարժումը» տեղեկացնում է.

Սիրելի գործընկերներ, «Ազատագրական Շարժումը» 2022թ. փետրվարի 25-ից մեկնարկում է ստորագրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Միջոցառման մեկնարկը կատրվի Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Եռաբլուրից։

Այսպիսով մենք չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ: Ակնկալում ենք բոլոր ընդդիմադիր քաղաքական, հասարակական ուժերի և անհատների ակտիվ մասնակցությունն այս նախաձեռնությանը:

ՉԿԱ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԿՈւՍԱԿՑԱԿԱՆ ՇԱՀ, ՈՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՎԵՐ ԴԱՍԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻՑ, ԻՍԿ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՑ Է ԲԽՈւՄ ՕՐ ԱՌԱՋ ԱԶԱՏԱԳՐՎԵԼԸ՝ ԱՅՍ ԹՈւՐՔԱՀՊԱՏԱԿ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ։

«ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈւՄ»