Լրահոս
Հասարակական
10:02
04.02.22
116

Մելիքսեթ Պողոսյանին փոխարինող չեն գտնում․ «Հրապարակ»

Img default alt hy

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին հարմար փոխարինող չեն գտնում, և դա է պատճառը, որ ուշանում է պաշտոնանկությունը․ գրում է «Hraparak.am»-ը։

«Չնայած նախատեսված էր ՏԻՄ ընտրությունները տապալած մարզպետներին պաշտոնանկ անել, և առաջիններից մեկը պետք է լիներ Սյունիքի մարզպետը, ում ղեկավարած մարզում միայն Տեղ համայնքում է ՔՊ-ն հաղթել, սակայն Արարատի, Արագածոտնի մարզպետներին տարեսկզբին հրաժեշտ տվեցին, իսկ Պողոսյանը շարունակում է աշխատել։

Նիկոլ Փաշինյանն ուզում է Պողոսյանին փոխարինել կամային, մարզը բռում պահելու ունակ մեկով, սակայն այդպիսին չի գտնում։

Քննարկվել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի թեկնածությունը, բայց, ինչպես մեզ ասացին, «ճամբարափոխին» էլ մարզում չեն ընդունում։ Ի դեպ, անցած տարվա նոյեմբերի 16-ին՝ Սիսիանում ադրբեջանցիների սադրանքի օրը, Համբարձումյանը մեծ խնջույք էր կազմակերպել:

Երբ Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանին տեղեկացրել են հակառակորդի հարձակման մասին, վերջինս պատասխանել է, որ ավելի ուշ կլինի քաղաքում` մասնակցում է պատգամավոր Համբարձումյանի ծննդյան խնջույքին»։