Լրահոս
Հասարակական
15:46
14.11.22
111

Մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզից նոյեմբերի 12-ին մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը, որին, որպես գործընթացը վերահսկող մարմին, մասնակցել է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Գործընթացը շարունակվել է Արարատի մարզում, որի Լուսաշող գյուղում առաջին սիմվոլիկ պիտակը կենդանու ակաջին փակցրել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը:

Այս նախաձեռնությունը կարևորագույն քայլ է միս-մսամթերքի արտադրության ոլորտում սննդամթերքի անվտանգությունն ապահովելու և արդյունավետ վերահսկողություն իրականացնելու ճանապարհին: