Լրահոս
Իրավական
12:53
26.01.26
345

Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական առաջին նիստը

Img default alt hy

Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական առաջին նիստը:

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:

Հիշեցնենք` 2025թ. հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ Արագածոտնի թեմի առաջնորդը և թեմի մի շարք այլ հոգևորականներ ձերբակալվել են։

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը hոկտեմբերի 16-ին երկու ամսով կալանավորվել էր: