Լրահոս
Միջազգային
13:06
26.02.22
454

Մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի 47 հազար բնակիչ Լեհաստան է մեկնել

Ուկրաինայի ավելի քան 47 հազար բնակիչ Լեհաստան է մեկնել անցած մեկ օրվա ընթացքում, տեղեկությունը հայտնում է Ուկրանիայի սահմանապահ ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Երեկ սահմանապահ ծառայության աշխատակիցներն Ուկրաինայի հետ սահմանային անցումներում ձևակերպել են ընդհանուր 58 300 երկրից ելքի, այդ թվում ՝ Լեհաստան մուտք գործելու ուղղությամբ 47 5 000 անձի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սահմանապահ ծառայության տվյալներով՝ փետրվարի 24-ին էլ Լեհաստան էր մեկնել Ուկրաինայի 29 հազար քաղաքացի: