Լրահոս
Հայաստան
10:15
15.04.22
227

Մեկ ամիս է՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի վրա բետոնե արգելապատնեշներին փշալար է քաշվել. Շուռնուխի գյուղապետ

Img default alt hy

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կմ-անոց հատվածում  ադրբեջանցիների օկուպացման տակ գտնվող հատվածում արդեն երկու ամիս է, ինչ փշալար է քաշվել, իսկ բետոնե արգելապատնեշները ճանապարհը փակելուց ի վեր եղել է։ Այս մասին «ArmDaily.am»-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։

«Ամենասկզբում այդ ճանապարհը, որ փակել էին, դրանից հետո մեկ ամիս պարսիկներն այդ ճանապարհից օգտվում էին, հետո տեսան, որ թալանում են իրենց՝ հատկապես Socar-ի այդ հատվածում բացված բենզալցակայանից պարսիկներն օգտվում էին, այնտեղ լիցքավորում էին, հետո Կապանում վաճառում։

Հետո մեր սահմանապահները արգելեցին դա։ Ինչքան որ Մեղրիից մտել են, հաշվարկն արեցին, թե որքան սոլյարկայով են, չթույլատրեցին այլևս ադրբեջանական բենզալցակայանից լիցքավորել հետո վերավաճառել, բացի այդ նաև թանկ մաքսատուրքերը ևս դեր խաղացին, որ նրանք էլ հրաժարվեն ճանապարհի այդ հատվածից օգտվել ու այժմ երթևեկում են այլընտրանքային ճանապարհով»,- ասել է Արշակյանը։

Շուռնուխ վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ հատուկենտ մեքենաներ կարող են դեռևս օգտվել այդ ճանապարհից, ովքեր պատրաստ են այդ մաքսատուրքը վճարել։

Լրագրողի հետ զրույցում Գորիս համայնքի բնակիչը, որ չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ ճանապարհին ադրբեջանցիների կողմից մաքսակետ դնելուց հետո ընդամենը մեկ ամիս են կարողացել օգտվել այդ ճանապարհից։

«Մի հատ ԱԽՔ կար, որ ասում էր՝ բոլորը կարող են օգտվել, այ էդ իր ասածից ընդամենը մի ամիս , ամիսուկես հետո դադարել են օգտվել էդ ճանապարհից։

Հետո մի տրամաբանական բան ասեմ, լավ ռուսը նայեք՝թողեց, բա որ ադրբեջանցին ասի, տես քո ավտոյի մեջից այս գրանատն եմ հանել կամ էլ խմած էիր՝ մեզ հայհոյել ես։

Բա էդ դեպքում մեր տերն ով է լինելու՝ դա էլ էր պատճառ, որ մարդիկ ստիպված այլընտրանքային ճանապարհով են երթևեկում։ Իրենք էդ տարածքում ամեն ինչ կարող են անել, մարդկանց էլ տանեն՝ իրենց ձևերով մշակեն ու իրենց ուզածը կասեն մարդիկ ասեն»,-ասել է Գորիսի համայնքի բնակիչը։