Լրահոս
Միջազգային
23:20
30.12.22
111

«Մեղրը տվել եք, գդալն էլ տվեք». Ուկրաինան ԱՄՆ-ից զենք է ուզում հաջորդ տարվա համար

Նոր տարի, նոր զենքեր: 2023 թ.-ին ոչ թե պատերազմի ավարտի, այլ նոր զենքերի մասին են երազում Ուկրաինայում: Այդ երկրի արտգործնախարարը հույս ունի, որ 2023-ին իրենց զինտեխնիկան կհամալրվի Միացյալ Նահանգներից ստացած նոր բալիստիկ հրթիռներով ու տանկերով:

Բանակցությունների սեղանի շուրջ նստել կողմերը չեն շտապում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Ուկրաինա ուղարկված ռազմական աջակցությունը խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհն է: