Լրահոս
Հասարակական
09:45
25.10.24
85

Մեծամոր գյուղում այրվել է անասնակեր

Img default alt hy

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:19-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Նար-Դոսի փողոցի տներից մեկին հարակից տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել՝ 17:14-ին: Այրվել են մոտ 500 հակ անասնակեր և մոտ 200 հակ՝ մասնակի: