Լրահոս
Սպորտ
21:15
09.04.25
317

Մեծ խայտառակություններից հետո հեռանալ չի պատրաստվում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը

 

Ո՞վ է հայկական ֆուտբոլի ողբալի վիճակի թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը: Այս հարցի պատասխանը պարզելու համար էին լրագրողներն այսօր գնացել ֆուբոլի ֆեդերացիայի նախագահի մամուլի ասուլիսին և տպավորություն ստացել, թե ֆուտբալային խայտառակության մեղավորները բոլորն են, բացի Արմեն Մելիքբեկյանից: Նա հայտարարել է, թե հրաժարական տալու մտադրություն չունի, թեև վերջին շրջանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի բոլոր խաղերը սկսվում և ավարտվում են հայ երկրպագուների «Մելիքբեկյան հեռացիր» վանկարկումներով: