Լրահոս
Քաղաքական
21:54
04.11.25
2 444

Մեծ տերությունները ոչինչ հենց այնպես չեն անում. Վարդան Ոսկանյան

Img default alt hy

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Տելեգրամում գրել է․

«Մեծ տերությունները ոչինչ հենց այնպես չեն անում։ 

Ակներև է, որ ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի պարգևատրումն անձամբ Ռուսաստանի նախագահի կողմից անուղղակի, սակայն բավական թափանցիկ ակնարկ է ռուսական կողմի դիրքորոշման։

Եթե սրան գումարենք, որ Եզրաս Սրբազանը նաև Վեհափառի հարազատ եղբայրն է, ապա պարզ է, որ Մայր Աթոռն ունի լրջագույն արտաքին աջակից, ինչը, բնականաբար, ուժեղացնում է նրա դիրքերը այժմյան պարբերական թիրախավորման պայմաններում»։